понедельник, 16 января 2012 г.

Սենյակը ...

   Փոքրիկ սենյակ: Մութ բայց շատ տաք ... Աղջիկը նստել էր աթոռին և հարցեր էր տալիս իր դիմաց պարկած երիտասարդին : Նա շուռ ու մուռ  էր գալիս աթոռով ու տալիս մեկը մեկից  խելագար հարցեր , փորձելով ավելի մոտիկից ձանաչել նրան : Նրանք նման էին , բայց երկուսն էլ կարծես տարբեր մոլորակից լինեին : Աղջկա համար նրա կերպարը ուրիշ էր , նման  չէր բոլոր նրանց ում նա գիտի , ում տեսել է : Ուշադիր լսում էր նրա խոսքերը , նույնիսկ հոգու խորքում երազում էր նման լինել իրեն :
    Տղան խոսում , պատմում էր , կիսում իր մտքերը : Այնքան հանգիստ , այնքան ինքնավստահ  կարծես նա գիտեր ամեն ինչ , նույնիսկ պատճառը թէ ինչու է աշխարհը այսքան տախտկալի ...Նա այնքան գրավիչ հայացք ուներ , նայում էր աղջկան, ժպտում : Հոգնելով աղջկա անվերջանալի հարցերից` նա, հանկարծ   կանգնեց :  Բռնեց աղջկա  աթոռի հենակից  և սկսեց պտտել նրան : Դանդաղ պտտում էր , իսկ երբ նրանց աչքերը հանդիպում էին իրար նա ժպտում էր ...Մի քանի պտույտից հետո նա վերջապես համբուրեց այդքան այդ համբույրին սպասող աղջկան :

Комментариев нет:

Отправить комментарий