понедельник, 23 января 2012 г.

Կճեպիկի արկածները :Վերադարձ

    Գիշեր էր, ամենուրեք  լուռություն  էր տիրում : Քամին թափառում էր Երևանի փողոցներով`  իր ափերում հավաքելով անցած օրվա կեղտն ու փոշին : Հորիզոնում մի կետ երևաց : Քամին արագ հասավ այդ հետզհետե մոտիկացող կետին և ուրվագծեց նրա չինար բոյը, էրոտիկ կուզը , ասեղով իրարից բաժանված ժելեյած չոլկեն, որը ծավալվում էր ճակատով և մի քիչ ծածկում էր աչքերը : Անցավ նրա "արմանի " սպարԾիվկայի և "ադիԲաս" պայուսակի վրայով և շտապեց լուր տանել բոլորին , որ խոպանչի Կճեպիկը վերադարձել է :   
     


                         Կճեպիկը և համակարգիչը 

    Առավոտ էր : Ամենուրեք մարդիկ շտապում էին աշխատանքի, իսկ իր սենյակում քաղցր շվցնելով խռցնում էր Կճեպիկը : Հանկարծ նա լսեց իր հեռախոսի ձայնը : Դժգոհ դեմքով, բայց հաստատակամորեն նա սողաց դեպի հեռախոսը : Իրեն զանգում էի իր վաղեմի ընկեր Բուդուլիկը, որը պիտի գնար հանդիպման ինտերնետում ծանոթացած մի աղջկա հետ: Մտածեց -մտածեց ԿՃԵՊԻԿԸ և հասկացավ, որ իր կյանքը ոչ մի ձևով պրոգրես չի ապրում : Նա ամեն օր արթնանում է, տրուսիկ-մայկով հելնում պադյեզդ , հետո բալկոն , հետո խանութ, հետո հետ սենյակ.... մի խոսքով սպլոշնայա դեպրեսիա :    

    Որոշեց Կճեպիկը հետ չմնալ ժամանակակից նանոտեխնոլոգիաներց և իր ծիծակներով մտնել Ինտերնետ: Երկար էր փնտրում իր երազանքի համակարգիչը Կճեպիկը ,քանի որ նրա հոպարի տղա`աշխարհ տեսած Վալոդիկը, իրեն ասել էր, որ ամեն կոմպ չի ,որ Օդնոկլասնիկ ա մտնում : Եվ ծիծաղում էր համակարգչային խանութների աշխատողների վրա որոնք  դա չգիտեն "Հա դե Հայաստանը հետ ա մնացել  էլի . Մոսկվան ուրիշ էր " բառերով : 


     Վերջապես իր մարալ համակարգչի հետ նա վերադառնում է տուն: Նա գիտեր, որ իր ընկերները դրանով մտնում են ինտերնետ ,բայց կոնկրետ ինչպես`  չէր ճշտել ... Իսկ ամենամեծ դեպրեսիան նա ապրեց  այն ժամանակ, երբ միացրեց այն ...անգամ նրա Չոլկան առանց սանրելու կանգնեց  իսկ գուլպաների ճանճերը մի պահ սառան իրենց տեղում ... Նա նայեց ստեղնաշարին և բացականչեց " վախ մոյս   այեեեվ ~~  ես իննչ խափել խափին , ստե դաժե գլուխս տեղ  չի անի , մնած թէ լիքը աղջիկ ..."  


Комментариев нет:

Отправить комментарий