вторник, 31 января 2012 г.

Սպասում ...

Իսկ իմ երջանկությունը նորից  հորիզոնում էլի ու էլի փոքրանում է ... Ես նույնիսկ լսում եմ քո ոտնաձայները, տեսնում քո խրոխտ հայացքը: Որսալով օդից երջանկությունս կսպասեմ քեզ  , երեք  շաբաթ այդքան էլ շատ չէ :Շատերը սպասում են տարիներ, իսկ ինձ համար դա  շատ-շատ է : Երևի նրա պատճառով է, որ կյանքիս մեջ ոչ մեկին չեմ սպասել :
Մեր վերջին հանդիպումը երբեք չեմ մոռանա: Այքան հարազատ ու այնքան տաք էր, որ կյանքիս մեջ առաջին անգամ ինձ լիովին երջանիկ զգացի :
    Քանի ու քանի անգամ ես խուսափում էի մեր հանդիպումներից, պատճառաբանելով, որ հաստատ կսիրահարվեմ ... Հիմա ինչ... Այլևս ետ դարձի ճանապարհ չկա ..Ես ջնջեցի իմ կյանքից կանոնները, քանդեցի բոլոր պատնեշները և հիմա քո հետ եմ, երջանիկ եմ ու հպարտ: Կսպասեմ վերադարձիդ...

Комментариев нет:

Отправить комментарий