пятница, 30 декабря 2011 г.

խելագար կոմիՔսներ

Բարի  վայելում ....մաղթում եմ ուրախ  տրամադրություն էս վերջի օրով ... լօլ 

















2011 -ի վերջին գիշերը ...

    Ահա և վրա հասավ խելագար տարվա վերջին օրը : 
    Սիրում էի  այս տարին , ինձ համար ամենաերկար և ամենաբուռն տարին էր ... 
    Որքան էլ որ զարմանալի  հնչի, բայց  չեմ ուզում, որ այն անցնի .. որովհետև միայն աստվածները գիտեն թէ ինչ է սպասվում մեզ հաջորդ տարի քանի որ ամբողջ աշխարհը տարված է այն մտքով ,որ հաջորդ տարի լինելու է "վերջինը ": Նաև այս տարին ինձ նվիրեց մարդկանց ում  շատ եմ սիրում ... կորցրել եմ ,բայց սիրում եմ ... 
   Ահավոր բան է, որ քեզ հարազատ դարձած մարդիկ հանգամանքների բերումով գնում են երկրից: Նրանք գալիս էին  , դարնում հարազատ և քամու նման գնում .. թողնելով այն լավ հուշերը, որ մինչև հիմա ստիպում են իրենց կարոտով սպասել ...Սակայն ես գիտեմ , նրանք այլևս չեն գալու ... բայց չեմ դադարում սպասել : 
      Այսօր հեռախոսիս հաղորդագրություն եկավ :Շնորհավորում էին ամանորս :  Մի պահ շատ ուրախացա , որ օտար մարդկանց մեջ ոմն մեկը դեռ հիշում է ինձ , դեռ ուզում է ուրախացնել ...
      Սիրում եմ  պահել հին նկարներ , ժամանակ առ ժամանակ  բացում և նայում եմ :  Հիշում եմ ամեն ինչ , ինչ ուրախ էինք մենք , ինչքան չէի ուզում  իրենց հետ սկզբից ծանոթանալ : Ծիծաղելի է , բայց սկզբից ես նույնիսկ իրենց չլսելու համար , անգամ ականջակալներս չէի հանում ... բայց  վերջի օրը փոքրիկ երեխայի նման լացում էի ...:ՃՃ  քանի որ իմ կյանքի մի մասն էին :
     Ինչպես էինք գնում մեղեդի լիմոնով Ատվյորկա խմելու ... բոլորը գիտեին, որ միայն մենք ենք դրանից խմում ... ու մեր համար սկզբից օղին էին լցնում հետո հյութը :
     Չեմ մոռանա մեր բրինձով ծնուննդները ,չոր փոքրիկ լիմոնները , մածնափրթոշը երբ սարքելու բան չէինք ունենում ... մեր խելագար պարերը .. բոլորս ուրախ էինք , և կարծես հոգսեր չունեինք երբ բոլորս միասին էինք ... 
   Հիշում եմ թէ ինչպես էի գոռալով մտնում ձեր համերգի ժամանակ հանդերձարան , բոլորիդ գրկում :ՃՃՃ
    Հուսամ երբևէ էլի կհանդիպենք , թեկուզ մի քանի տարի հետո , բայց կհանդիպենք... 
    

суббота, 17 декабря 2011 г.

Ախ, եթե իմանայիր....


Ժամը հինգն է :Ամենը արդեն քնել են կամ համակարգչի դիմաց  նստած անընդհատ թերթում են իրենց այս ժամի անշունչ ֆեյսբուկը ...            
      Փողոցում կենդանի շունչ չես նկատի : 
     Նստել եմ սենյակիս մեջ : Մարել եմ լույսը ,միացրել եմ սիրածս կատարողին և անթարթ նայում եմ գետնին ...մտովի վերլուծում եմ անցած երկու տարվա կյանքս ..
     Երկու տարին  կարծես բան չէ  ,շատ քիչ ժամանակ է : Սակայն ինչեր ասես չտեսա այդ քիչ ժամանակի ընթհացքում : Տարբեր տեսակի մարդկանց , տարբեր աշխարահայացք : Քանի-քանի անգամ ուղի ընտրեցի և համարեցի այն անթերի և ճիշտ , սակայն ամեն անգամ դուրս գալուց այդ փոքր քառակուսուց հասկանում էի, որ այս սարերից այն կողմ էլի ու էլի քաղաքներ կան ...Շատ ու Շատ տաբուներ քանդվեցին և կառուցվեցին նորերը , շատ ու շատ գարեջրի սեղանների  շուրջ նոր ընկերներ էին ծնվում  և մարում մոմի նման : 
     Պարասրահի լույսերի , նարգիլայի բուրմունքի ներքո նոր սեր էի որոնում : Ուրախ էի նոր մարդկանցով, նոր մշակույթով :  Թքած ունեի  իմ նախկինում  կառուցած  անիմաստ վանդակի  վրա : Այդ ժամանակ իսկապես ապրում էի ... հավատարմություն էի պահանջում , ինքս անհավատարիմ լինելով ,բայց սիրում էի  ամբողջ սրտով...
      Այնուհետև զգացի,  որ կյանքիս անբաժան ընկերը դարձավ խմիչքով լի բաժակը ,բարձր երաժշտությունը և կեղծ ժպիտը : Ինձ թվում էր , Դա ինձ դուր էր գալիս ,դրա մեջ ես իմ քաոսային հոգու համար սփոփանք էի գտնում ... 
    Թողել էի նկարելս , այլևս ստեղծագործել չէի ցանկանում , մարդիկ գնալով ավելի ու ավելի էին ինձ հիասթախեցնում :Ինձ համար նրանք դարձան պրիմիտիվ , անհետաքրքիր և կանխատեսելի ...
    Լռություն ... լռություն ... լռություն ...

   Մութ սենյակ... Բարձրահասակ, նիհարիկ մի տղա  գետնին է դնում աթոռը ,և նստում  վրան : Ձեռքին նա ուներ  գործիք , որը ջութակին շատ նման էր  բայց ավելի մեծ : Լույսը ընկնում էր նրա նիհարիկ ձեռքերին , որոնք գրկել էին լարերը ... Հայացքի մեջ անյքան տխրություն կար, կարծես նա էլ ինձնից միայնակ է, և իր միակ ընկերը երաժշտությունն է ... 
     Այս ամենը տեղի ունեցավ հոգուս մեջ ,երբ հանդիպեցի նրան ,ով  դարձավ իմ ՄՈւՍՍԱՆ ' ներշնչանքը: Նա, ով այնքան հարազատ ինձ դարձավ մի քանի օրում : Նա դարձավ իմ ամենալավ ընկերը , ստիպեց, որ ժպտամ ի սրտե , միշտ ուրախ լինեմ : Չգիտեմ ոնց բացատրեմ ,բայց երբ ես զգում եմ նրա ներկայությունը , մի տեսակ դրական աուռա, դրական լիցքեր եմ ունենում ... մի մարդ ում կարող եմ միայն գրկել և ոչ մի բան չխոսել ...
   Գիտեմ , Նա էլ է միշտ ինքն իրեն այդ հարցը տալիս ,թէ ինչու եմ ես իրեն այդքան ուժգին սիրում  ... Ես միայն կասեմ սիրում եմ , որովհետև  դու իմ Մուսան ես , ստիպում ես որ ապրեմ , ստեղծագործեմ ... Դու նման ես քո գործիքին , քո հոգու երաժշտությունը ինձ հանգստացնում է ... 
    

пятница, 16 декабря 2011 г.

Կատու առանց սահմանների: part 2

 Ոգեշնչվելով իմ նախորդ թեմայից ,որոշեցի քրքրել գուգլը : Քլիք արեցի աջ ու ձախ .. տեսա հարյուրավոր փիսիկների պուպուշ մռութիկներ ...Այնքան էի տարված և ինձ մի խաղ հանդիպեց,  որտեղ կարող էի օնլայն կատու պահել : Սկայան ինձ զսպեցի քանզի եթե զսպած չլինեի .. տարիներով ընկղմվելու էի այդ խաղի մեջ ու բաց կթողնեի աշխարհի վերջը ...



 Եվ Այսպես ձեր դատին եմ ներկայացնում մի քանի նկար ,որոնք ինձ դուր եկան ամենից շատ :Ճ











կատու առանց սահամնների ...

Առանց մեկնաբանությունների ուղղակի նայել է պետք `





                                                           



понедельник, 12 декабря 2011 г.

Կճեպիկի Արկածները

                 ՆորաԿճեպ ...




Գիշէր էր : Ամենօրյա սովորության համաձայն թաղի բոլոր լավ տղեքը կուշկվել էին Մուկուչիկենց  բալկոնում  և տռուսիկ-մայկով սեմՇկա էին չՌթում ... և թքում ներքև անցորդների վրա : Լինում էին պահեր ,երբ  նրանցից մեկի մոտ ստացվում էր կպնել անցորդներին , որից հերոսանում էին բոլորը և կպնողին օծում "մետկի կճեպ " տիտղոսով ... Սակայն նրանցից մեկը հանկարծակի նկատեց, որ երկնքում մի  մեծ աստղ հայտնվեց...Բոլորը  շվարած նայում էին այդ տեսարանին ..և նրանցից մեկը ամբողջ  կուռաժիտ ձայնով գոռաց .
-Վաաայ ~ Մոյս արև այլմոլորակայինները ... 
  
    Բայց իրականում դա այդպես չէր , նրանք իրականում չգիտեին, որ այդ օրը  ծնվեց նրանց հետևորդ , ճշտի վկա .. Կճեպիկը : Նրան այդ մականունը տվեցին իր ընկերները, ի հիշատակ այդ օրվա իրադարձությունների:
    Մեծանում էր Կճեպիկը .. Օր-օրի դառնալով ավելի բանիմաց ...նրա խաղալիքների մեջից կորան ավտոմեքենաները , գլուխկոտրուկները , ռոբոտները , որովհետև ըստ իրա շրջապատի դրանք գոմիկ բաներ են : 


  Եվ այսպես նա դարձավ մեծ տղա : Նա արդեն  այնքան էր հմտացել ,որ գիտեր կյանքի բոլոր երկու ճշմարտությունները : Առաջինը`ճիշտը մի հատ ա : Երկրորդը `ջերմուկը,  դա եղնիկի կամպոտն է ,իսկ խտացրած կաթը `կովի ջեմ ...
 Այդ ամենը սերտելով `Կճեպիկը,իր բարձր ինտելեկտով   մտածեց -մտածեց և որոշեց գրավել միջազգային շուկան  ու գնաց խոպան :  Կճեպիկը հերթով գրավում էր Նատաշաների , Կատյաների , Օլյաների սրտերը ...Նա այնպես Էռոտիկ էր փռում ասֆալտը ,որ ոչ մի աղջիկ չէր կարողանում անտարբեր անցնել ... սակայն Հայրենիքի կարոտը և  գումարի բացակայությունը ստիպեց նրան վերադառնալ հարազատ օջախ ....


                     
                                          շարունակելի .....

воскресенье, 11 декабря 2011 г.

ինչպես ճիշտ զրույց սկսել աղջկա հետ

Ողջունում եմ ձեզ իմ բլոգում , այս անգամ ես իմ նյութը նվիրում եմ  տղաներին : Շատ անգամ լինում էք ռեստորաններում , Քլաբերում , փաբերում,  գիշերային  ակումբներում , կամ ուղակի քայլում էք փողոցով ... և ահա նա ...գեղեցկուհի ում հետ ուզում ես ծանոթանաս ....
Դու հավաքում ես ամբողջ ոգիդ , շունչ էս քաշում և գնում գրավելու քո "էվերեստը " ,  կանգնում  նրա դիմաց և սկսում անհասկանալի տեքստեր ասել  դուրս ցցված աչքերով , կարծես նա լիքը թթխմոր ես կերել և նստել տաքացուցիչի վրա, ավելի ու ավելի ընդգծելով քո աղջիկներին չհասկանալը և անփորձությունը ....
   Քանի որ, ես իգական սեռի ներկայացուցիչ եմ ,ես կփորձեմ ձեզ մի քանի խորհուրդ տալ , որ խուսափեք այս անհարմար դրությունից և միգուցե գտնեք ձեր երկրորդ կեսին Ւ_Ւ
   Այսպիսով պահը բաց չենք թողնում  և ...



  • անպայման նախքան ծանոթանալը պիտի հետաքրքրության հայացք նետես իրեն , օրինակ ժպտաս , հականալու  արդյոկ նա քեզ նկատել է թէ ոչ  , սա շաատ կարևոր հանգամանք է 
  • ահա նա քեզ նկատեց և սկսեց հաճախակի քեզ նայել , ժամանակն է ներկայանալու " Բարև ես Կարենն եմ Որախ եմ ծանոթանալու " կամ " ես Կարենն եմ, ոչ մեկ չկա ,որ մեզ ծանոթացնի "
  • հիմա հարկավոր է ճիշտ հարց տալ , խուսափեք այն հարցերից որոնց նա կարող է պատասխանել "Այո " կամ "Ըհը ", խուսափեք բարդ և ոչ տեղին հարցերից ,Օրինակ "ինչ կարծիքի էք համաշխարհաին պրոցեսների գլոբիլիզացիայի մասին " ...
  • Գնիր նրա համար խմիչք կամ որևէ ուտելիք ...
  • Նվիրիր նրան հաճոյախոսություն : Աղջիները սիրում են ականջներով և ունեն դրա պահանջը , ընդգծիր նրա զգեստը, կամ ինչ գեղեցիկ է նրա վզնոցը .. եթե նա ունի գեղեցիկ կազմվածք ,կարող ես քո "զոհին" ասել " ինչ գեղեցիկ ես քայլում .. կարծես թիթեռ լինես ..." կամ ուղակի ասես շատ գրավիչ ժպիտ ունես ...
  • Անպես արա, որ նա ժպտա : Աղջիները սիրում են այն տղաներին, ովքեր կարող են իրենց ուրախացնել , և ուրախ պահել ..Բայց հումորն էլ պիտի լինի ճաշակով ընտրված և չափի մեջ:
  • իմացիր նա ազատ է թե ոչ , սա շատ կարևոր է 
  • ինչքան էլ դու սիրես խմելը , կամ գինով լինելը խուսափիր "ալկոգոլիկ " պիտակից , քանի որ աղջիկները նրանցից վախենում են ինչպես կրակից :
  • փորձիր այնպես անել, որ նա քեզ ինչ-որ մի բանով օգնի , որովհետև եթե աղջիկը սկսում է քեզ օգնել նրա համար հոգեպես դժվար է լինում քեզնից հեռանալ 
Իհարկե կլինի և այնպես ,որ իմ խորհուրդները քեզ  չօգնեն,  բայց հանձնվել պետք չի : Հարկավոր է, որ դու ինքդ ստեղծես քո համար մարտավարություն և անցնես գործի ... մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ  ...

суббота, 10 декабря 2011 г.

Ինչպես մոռանալ տղային մի քանի օրում

Նա գնաց ...նույնիսկ եթե ինքդ էիր պատրաստվում վերջ դնել ձեր հարաբերություններին , բայց նա  քեզնից մի շաբաթով առաջ ընկավ և առաջինը արեց դա ,դու զգում ես ,որ կատվի նման հոգիդ քերում է տխրությունը : Դու իսկապես տխուր ես և ուղեղիդ մեջ մառախուղ է ...Վերջ ի վերջո ապրելը այն մտքով, որ քեզ թողել են անտանելի է :Բայց պետք  է խորը շունչ քաշել և գնալ առաջ ...
Եվ այսպես ձեզ եմ ներկայացնում ամենաէֆեկտիվ հնարքները անցյալը մոռանալու և նոր կյանք սկսելու ...
     Անփոխարինելի մարդիկ չկան : ինչ արած ,որ ուժեղ սեռի այդ մի ներկայացուցիչը քեզ ըստ արժանիի չգնահատեց , դա միայն իր խնդիրն է :Վերջ ի վերջո կարող ենք ձևափոխել մի շատ հայտնի երգ  "Как много юношей красивых, как много ласковых имен" և սկսել որոնումները գեղեցիկ տղամարդու գեղեցիկ անունով :Պ  : Դրա համար միայն հարկավոր է  քեզ կարգի բերես և դուրս գաս "Որսի "...
    Ինտերնետ: Պատրաստիր լիքը ուտելու բաներ, սուրճը դիր մոտիկ համակարգչից և ընկղմվիր ինտերնետի անծայրածիր աշխարհ , Գտիր քեզ նոր ընկերներ , կամ ինչ-որ վիրտուալ խաղեր խաղա ..Արգելված է գրել նախկին ընկերոջը , մտնել իր Ֆեյսբուկը կամ կարդալ իր բլոգը ...
    Նոր ոճ : փորձիր փոխել մազերիդ գույնը , սանրվացքդ,  ցնցող շպարվիր , թող բոլորը խելագարվեն քո նոր տեսքից ... կամ  էլ ուղղակի մազերդ լվա ...միանգամից կհանգստանաս :Պ փորձված բան է ...
     Փարթի:  Հավաքի ընկերներիդ, որպեսզի մի բաժակ գարեջուր խմեք և պարեք ..խնդրի նրանց,  որ անկեղծ ասեն թէ ինչ էին մտածում ընկերոջդ մասին :Խնջույքի վերջում արդեն դու կմտածես, Որ ձեր բաժանումը  քո պահապան հրեշտակի ձեռքի գործն էր: միայն աշխատի, որ ընկերները լինեն միայն քոնը ,ոչ թէ ձեր Ընդհանուրը ...Դա կոգնի ինքնավստահությունդ վերադարձնելու նախկին մակարդակի ...
    Շոպինգ: Ոչինչ այդքան չի հանգստացնում ինչքան որ շոպինգը և մի սիրուն շորիկ գնելը , նամանավանդ ,որ այն այնքան է սազում քեզ ...


Նոր արկածներ: Ինչի մնաս Մի քաղաքում որտեղ ամեն ինչ Իրեն է հեշեցնում :Հավաքիր Ճամպրուկդ վերցրու մոտիկ ընկերուհուդ  և կազմակերպեք անմոռանալի շաբաթ քաղաքից դուրս ...Օրինակ Երևանից հեռու ինչ-որ գյուղում ... որտեղ դու ոչմեկին չգիտես և նրանք էլ քեզ .. 



 Ահա և իմ կողմից մշակված տարբերակները ,մաղթում եմ ձեզ, որ այն մարդը, ով ձեր կողքին է  միշտ լինի   ձեզ հետ,  ամենադժվարին պահերին , Անսահաման սիրի և լինի սիրված, որ երբեք կարիգը չունենաք նրան մոռանալու .. Սիրով ձեր Լալայան Ւ_Ւ

пятница, 9 декабря 2011 г.

Dead Poets Society







Երեկվա օրը ինձ ստիպեց վերհիշել մի ֆիլմ ,որը նայել եմ երևի մի հազար անգամ .. անգիր գիտեմ բոլոր բառերը և մեջբերումները ... բայց Ամեն անգամ պատրաստ եմ էլի ու էլի դիտել այն ... Դա Dead Poets Society ֆիլմն է .. եթե որևէ մեկը դիտել է այն հուսամ լիքը բան սովորել է  կամ փոխել է ամբողջ իր կյանքը ...և այսպես ... ներկայացնում եմ այդ ֆիլմի ամենասիրածս մասը ....






цитаты...


  • И пьеса жизни еще не кончена и ты
  • быть может впишешь, свою строку…

  • Мы читаем и сочиняем стихи не потому что это красиво. Мы читаем и сочиняем стихи, потому что мы представители человечества, а человечеством движут чувства. Медицина, юриспруденция, бизнес, прикладные науки — все это благородные занятия. И они необходимы, чтобы обеспечивать нам жизнь. Но поэзия, красота, романтика, любовь — это именно то, для чего мы живем.

  • Укрылся я в лесах, чтоб жизнь прожить не зря,
    Чтоб высосать из жизни костный мозг,
    Искоренить всё, что не жизнь,
    Чтоб не понять на смертном ложе, что я не жил…

  • Пусть говорят всё, что угодно, но слова и идеи могут изменить мир!

  • Когда вы читаете, не пытайтесь угадывать, что думает автор.
    Думайте сами

  • Плыть против течения — вот что самое главное.

  • Всегда смотри на всё новыми глазами, глядите на мир собственным взглядом, вырабатываете собственное видение.

  • Лишь в мечтах свободны люди! Всегда так было и так будет.

  • Покажите мне сердце, не обремененное дерзкими мечтами, и я покажу Вам счастливого человека.



О капитан! Мой капитан! Рейс трудный 

заверше
н

,
Все бури выдержал корабль, увенчан 

славой он.

Уж близок порт, я слышу звoн, народ 

глядит, ликуя,

Как неуклонно наш корабль взрезает 

килем струи.

Но сердце! Сердце! Сердце!

Как кровь течет ручьем

На палубе, где капитан

Уснул последним сном!

О капитан! Мой капитан! Встань и прими 

парад
,
Тебе салютом вьется флаг и трубачи 

гремят;

Тебе букеты и венки, к тебе народ 

теснится,

К тебе везде обращены восторженные 

лица.
Очнись, отец! Моя рука

Лежит на лбу твоем,

А ты на палубе уснул.