суббота, 17 декабря 2011 г.

Ախ, եթե իմանայիր....


Ժամը հինգն է :Ամենը արդեն քնել են կամ համակարգչի դիմաց  նստած անընդհատ թերթում են իրենց այս ժամի անշունչ ֆեյսբուկը ...            
      Փողոցում կենդանի շունչ չես նկատի : 
     Նստել եմ սենյակիս մեջ : Մարել եմ լույսը ,միացրել եմ սիրածս կատարողին և անթարթ նայում եմ գետնին ...մտովի վերլուծում եմ անցած երկու տարվա կյանքս ..
     Երկու տարին  կարծես բան չէ  ,շատ քիչ ժամանակ է : Սակայն ինչեր ասես չտեսա այդ քիչ ժամանակի ընթհացքում : Տարբեր տեսակի մարդկանց , տարբեր աշխարահայացք : Քանի-քանի անգամ ուղի ընտրեցի և համարեցի այն անթերի և ճիշտ , սակայն ամեն անգամ դուրս գալուց այդ փոքր քառակուսուց հասկանում էի, որ այս սարերից այն կողմ էլի ու էլի քաղաքներ կան ...Շատ ու Շատ տաբուներ քանդվեցին և կառուցվեցին նորերը , շատ ու շատ գարեջրի սեղանների  շուրջ նոր ընկերներ էին ծնվում  և մարում մոմի նման : 
     Պարասրահի լույսերի , նարգիլայի բուրմունքի ներքո նոր սեր էի որոնում : Ուրախ էի նոր մարդկանցով, նոր մշակույթով :  Թքած ունեի  իմ նախկինում  կառուցած  անիմաստ վանդակի  վրա : Այդ ժամանակ իսկապես ապրում էի ... հավատարմություն էի պահանջում , ինքս անհավատարիմ լինելով ,բայց սիրում էի  ամբողջ սրտով...
      Այնուհետև զգացի,  որ կյանքիս անբաժան ընկերը դարձավ խմիչքով լի բաժակը ,բարձր երաժշտությունը և կեղծ ժպիտը : Ինձ թվում էր , Դա ինձ դուր էր գալիս ,դրա մեջ ես իմ քաոսային հոգու համար սփոփանք էի գտնում ... 
    Թողել էի նկարելս , այլևս ստեղծագործել չէի ցանկանում , մարդիկ գնալով ավելի ու ավելի էին ինձ հիասթախեցնում :Ինձ համար նրանք դարձան պրիմիտիվ , անհետաքրքիր և կանխատեսելի ...
    Լռություն ... լռություն ... լռություն ...

   Մութ սենյակ... Բարձրահասակ, նիհարիկ մի տղա  գետնին է դնում աթոռը ,և նստում  վրան : Ձեռքին նա ուներ  գործիք , որը ջութակին շատ նման էր  բայց ավելի մեծ : Լույսը ընկնում էր նրա նիհարիկ ձեռքերին , որոնք գրկել էին լարերը ... Հայացքի մեջ անյքան տխրություն կար, կարծես նա էլ ինձնից միայնակ է, և իր միակ ընկերը երաժշտությունն է ... 
     Այս ամենը տեղի ունեցավ հոգուս մեջ ,երբ հանդիպեցի նրան ,ով  դարձավ իմ ՄՈւՍՍԱՆ ' ներշնչանքը: Նա, ով այնքան հարազատ ինձ դարձավ մի քանի օրում : Նա դարձավ իմ ամենալավ ընկերը , ստիպեց, որ ժպտամ ի սրտե , միշտ ուրախ լինեմ : Չգիտեմ ոնց բացատրեմ ,բայց երբ ես զգում եմ նրա ներկայությունը , մի տեսակ դրական աուռա, դրական լիցքեր եմ ունենում ... մի մարդ ում կարող եմ միայն գրկել և ոչ մի բան չխոսել ...
   Գիտեմ , Նա էլ է միշտ ինքն իրեն այդ հարցը տալիս ,թէ ինչու եմ ես իրեն այդքան ուժգին սիրում  ... Ես միայն կասեմ սիրում եմ , որովհետև  դու իմ Մուսան ես , ստիպում ես որ ապրեմ , ստեղծագործեմ ... Դու նման ես քո գործիքին , քո հոգու երաժշտությունը ինձ հանգստացնում է ... 
    

Комментариев нет:

Отправить комментарий