понедельник, 12 декабря 2011 г.

Կճեպիկի Արկածները

                 ՆորաԿճեպ ...




Գիշէր էր : Ամենօրյա սովորության համաձայն թաղի բոլոր լավ տղեքը կուշկվել էին Մուկուչիկենց  բալկոնում  և տռուսիկ-մայկով սեմՇկա էին չՌթում ... և թքում ներքև անցորդների վրա : Լինում էին պահեր ,երբ  նրանցից մեկի մոտ ստացվում էր կպնել անցորդներին , որից հերոսանում էին բոլորը և կպնողին օծում "մետկի կճեպ " տիտղոսով ... Սակայն նրանցից մեկը հանկարծակի նկատեց, որ երկնքում մի  մեծ աստղ հայտնվեց...Բոլորը  շվարած նայում էին այդ տեսարանին ..և նրանցից մեկը ամբողջ  կուռաժիտ ձայնով գոռաց .
-Վաաայ ~ Մոյս արև այլմոլորակայինները ... 
  
    Բայց իրականում դա այդպես չէր , նրանք իրականում չգիտեին, որ այդ օրը  ծնվեց նրանց հետևորդ , ճշտի վկա .. Կճեպիկը : Նրան այդ մականունը տվեցին իր ընկերները, ի հիշատակ այդ օրվա իրադարձությունների:
    Մեծանում էր Կճեպիկը .. Օր-օրի դառնալով ավելի բանիմաց ...նրա խաղալիքների մեջից կորան ավտոմեքենաները , գլուխկոտրուկները , ռոբոտները , որովհետև ըստ իրա շրջապատի դրանք գոմիկ բաներ են : 


  Եվ այսպես նա դարձավ մեծ տղա : Նա արդեն  այնքան էր հմտացել ,որ գիտեր կյանքի բոլոր երկու ճշմարտությունները : Առաջինը`ճիշտը մի հատ ա : Երկրորդը `ջերմուկը,  դա եղնիկի կամպոտն է ,իսկ խտացրած կաթը `կովի ջեմ ...
 Այդ ամենը սերտելով `Կճեպիկը,իր բարձր ինտելեկտով   մտածեց -մտածեց և որոշեց գրավել միջազգային շուկան  ու գնաց խոպան :  Կճեպիկը հերթով գրավում էր Նատաշաների , Կատյաների , Օլյաների սրտերը ...Նա այնպես Էռոտիկ էր փռում ասֆալտը ,որ ոչ մի աղջիկ չէր կարողանում անտարբեր անցնել ... սակայն Հայրենիքի կարոտը և  գումարի բացակայությունը ստիպեց նրան վերադառնալ հարազատ օջախ ....


                     
                                          շարունակելի .....

Комментариев нет:

Отправить комментарий