воскресенье, 11 декабря 2011 г.

ինչպես ճիշտ զրույց սկսել աղջկա հետ

Ողջունում եմ ձեզ իմ բլոգում , այս անգամ ես իմ նյութը նվիրում եմ  տղաներին : Շատ անգամ լինում էք ռեստորաններում , Քլաբերում , փաբերում,  գիշերային  ակումբներում , կամ ուղակի քայլում էք փողոցով ... և ահա նա ...գեղեցկուհի ում հետ ուզում ես ծանոթանաս ....
Դու հավաքում ես ամբողջ ոգիդ , շունչ էս քաշում և գնում գրավելու քո "էվերեստը " ,  կանգնում  նրա դիմաց և սկսում անհասկանալի տեքստեր ասել  դուրս ցցված աչքերով , կարծես նա լիքը թթխմոր ես կերել և նստել տաքացուցիչի վրա, ավելի ու ավելի ընդգծելով քո աղջիկներին չհասկանալը և անփորձությունը ....
   Քանի որ, ես իգական սեռի ներկայացուցիչ եմ ,ես կփորձեմ ձեզ մի քանի խորհուրդ տալ , որ խուսափեք այս անհարմար դրությունից և միգուցե գտնեք ձեր երկրորդ կեսին Ւ_Ւ
   Այսպիսով պահը բաց չենք թողնում  և ...



  • անպայման նախքան ծանոթանալը պիտի հետաքրքրության հայացք նետես իրեն , օրինակ ժպտաս , հականալու  արդյոկ նա քեզ նկատել է թէ ոչ  , սա շաատ կարևոր հանգամանք է 
  • ահա նա քեզ նկատեց և սկսեց հաճախակի քեզ նայել , ժամանակն է ներկայանալու " Բարև ես Կարենն եմ Որախ եմ ծանոթանալու " կամ " ես Կարենն եմ, ոչ մեկ չկա ,որ մեզ ծանոթացնի "
  • հիմա հարկավոր է ճիշտ հարց տալ , խուսափեք այն հարցերից որոնց նա կարող է պատասխանել "Այո " կամ "Ըհը ", խուսափեք բարդ և ոչ տեղին հարցերից ,Օրինակ "ինչ կարծիքի էք համաշխարհաին պրոցեսների գլոբիլիզացիայի մասին " ...
  • Գնիր նրա համար խմիչք կամ որևէ ուտելիք ...
  • Նվիրիր նրան հաճոյախոսություն : Աղջիները սիրում են ականջներով և ունեն դրա պահանջը , ընդգծիր նրա զգեստը, կամ ինչ գեղեցիկ է նրա վզնոցը .. եթե նա ունի գեղեցիկ կազմվածք ,կարող ես քո "զոհին" ասել " ինչ գեղեցիկ ես քայլում .. կարծես թիթեռ լինես ..." կամ ուղակի ասես շատ գրավիչ ժպիտ ունես ...
  • Անպես արա, որ նա ժպտա : Աղջիները սիրում են այն տղաներին, ովքեր կարող են իրենց ուրախացնել , և ուրախ պահել ..Բայց հումորն էլ պիտի լինի ճաշակով ընտրված և չափի մեջ:
  • իմացիր նա ազատ է թե ոչ , սա շատ կարևոր է 
  • ինչքան էլ դու սիրես խմելը , կամ գինով լինելը խուսափիր "ալկոգոլիկ " պիտակից , քանի որ աղջիկները նրանցից վախենում են ինչպես կրակից :
  • փորձիր այնպես անել, որ նա քեզ ինչ-որ մի բանով օգնի , որովհետև եթե աղջիկը սկսում է քեզ օգնել նրա համար հոգեպես դժվար է լինում քեզնից հեռանալ 
Իհարկե կլինի և այնպես ,որ իմ խորհուրդները քեզ  չօգնեն,  բայց հանձնվել պետք չի : Հարկավոր է, որ դու ինքդ ստեղծես քո համար մարտավարություն և անցնես գործի ... մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ  ...

Комментариев нет:

Отправить комментарий