пятница, 30 декабря 2011 г.

2011 -ի վերջին գիշերը ...

    Ահա և վրա հասավ խելագար տարվա վերջին օրը : 
    Սիրում էի  այս տարին , ինձ համար ամենաերկար և ամենաբուռն տարին էր ... 
    Որքան էլ որ զարմանալի  հնչի, բայց  չեմ ուզում, որ այն անցնի .. որովհետև միայն աստվածները գիտեն թէ ինչ է սպասվում մեզ հաջորդ տարի քանի որ ամբողջ աշխարհը տարված է այն մտքով ,որ հաջորդ տարի լինելու է "վերջինը ": Նաև այս տարին ինձ նվիրեց մարդկանց ում  շատ եմ սիրում ... կորցրել եմ ,բայց սիրում եմ ... 
   Ահավոր բան է, որ քեզ հարազատ դարձած մարդիկ հանգամանքների բերումով գնում են երկրից: Նրանք գալիս էին  , դարնում հարազատ և քամու նման գնում .. թողնելով այն լավ հուշերը, որ մինչև հիմա ստիպում են իրենց կարոտով սպասել ...Սակայն ես գիտեմ , նրանք այլևս չեն գալու ... բայց չեմ դադարում սպասել : 
      Այսօր հեռախոսիս հաղորդագրություն եկավ :Շնորհավորում էին ամանորս :  Մի պահ շատ ուրախացա , որ օտար մարդկանց մեջ ոմն մեկը դեռ հիշում է ինձ , դեռ ուզում է ուրախացնել ...
      Սիրում եմ  պահել հին նկարներ , ժամանակ առ ժամանակ  բացում և նայում եմ :  Հիշում եմ ամեն ինչ , ինչ ուրախ էինք մենք , ինչքան չէի ուզում  իրենց հետ սկզբից ծանոթանալ : Ծիծաղելի է , բայց սկզբից ես նույնիսկ իրենց չլսելու համար , անգամ ականջակալներս չէի հանում ... բայց  վերջի օրը փոքրիկ երեխայի նման լացում էի ...:ՃՃ  քանի որ իմ կյանքի մի մասն էին :
     Ինչպես էինք գնում մեղեդի լիմոնով Ատվյորկա խմելու ... բոլորը գիտեին, որ միայն մենք ենք դրանից խմում ... ու մեր համար սկզբից օղին էին լցնում հետո հյութը :
     Չեմ մոռանա մեր բրինձով ծնուննդները ,չոր փոքրիկ լիմոնները , մածնափրթոշը երբ սարքելու բան չէինք ունենում ... մեր խելագար պարերը .. բոլորս ուրախ էինք , և կարծես հոգսեր չունեինք երբ բոլորս միասին էինք ... 
   Հիշում եմ թէ ինչպես էի գոռալով մտնում ձեր համերգի ժամանակ հանդերձարան , բոլորիդ գրկում :ՃՃՃ
    Հուսամ երբևէ էլի կհանդիպենք , թեկուզ մի քանի տարի հետո , բայց կհանդիպենք... 
    

Комментариев нет:

Отправить комментарий